Մոսկվան «սիստեմատիկորեն» հարվածելու է Կիեւին — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքրատուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Մոսկվան սկսելու է հարվածել Կիեւում գտնվող այն օբյեկտներին, որոնք կապ ունեն ուկրաինական զինված ուժերի հետ։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ Լավրովը Ռուբիոյին ասել է, որ այս որոշումը դարձել է «Կիեւի ռեժիմի կողմից Ռուսաստանի տարածքում խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների դեմ շարունակվող ահաբեկչական հարձակումների պատասխանը»։

Լավրովը նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ-ին եւ այլ երկրներին տարհանել Կիեւից իրենց դիվանագիտական առաքելությունների անձնակազմը։

Leave a Comment