Փաշինյանը մտադիր է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։

«մենք Գյումրիում՝ գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ», – ասել է նա՝ ելույթ ունենալով քաղաքում հրավիրված նախընտրական հանրահավաքում։

Փաշինյանը նշել է, որ ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

2025 թվականի հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

Leave a Comment