NewsPress.am | Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենա


Հասարակություն


Մայիսի 25-ին, ժամը 10։46-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:15-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։


Leave a Comment