Փողով ընտրող կա՞, երգիչ չկա՞. տաշի-տուշին՝ քաղաքական լոկոմոտիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փողով ընտրող կա՞, երգիչ չկա՞. տաշի-տուշին՝ քաղաքական լոկոմոտիվ  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը դժգոհել է, որ Հայաստանում այլևս չեն գտնում երգիչներ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել իրենց հանրահավաքներին, և ստիպված արտերկրից են արտիստներ հրավիրում՝ բարձր հոնորարներով։ Նրա խոսքով՝ երգիչները պետք է դառնան քաղաքական պայքարի «լոկոմոտիվը», ոչ թե հեռու մնան քաղաքական գործընթացներից։ Քննադատները նշում են, որ այս մոտեցումը հանրահավաքները վերածում է շոուի, որտեղ քաղաքական բովանդակությունը երկրորդական է դառնում։

Երգիչներ Էրիկ Կարապետյանն ու Սիլվա Հակոբյանն արձագանքել են, որ չեն ցանկանում ներգրավվել քաղաքական գործընթացներում։ Քաղաքագետ Գարեգին Միսկարյանը կարծում է, որ Կարապետյանի թիրախային լսարանին ավելի համապատասխան են ռուսական էստրադայի ներկայացուցիչները, և տարիներ շարունակ քաղաքական ուժերը քաղաքացիներին ընկալել են որպես շոուի սպառող, այլ ոչ թե քաղաքականապես գիտակից ընտրող։

Միսկարյանի գնահատմամբ՝ հայկական շոու-բիզնեսն այսօր խուսափում է քաղաքականացվելուց, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռուսական օլիգարխիկ շրջանակներին։ Նա նաև նշում է, որ նախկին իշխանությունների տարիներին քաղաքական միջոցառումներին ակտիվ մասնակցող բազմաթիվ արտիստներ այժմ արտագաղթել են կամ այլևս չեն ցանկանում ասոցացվել քաղաքական ուժերի հետ։

«Ինձ թվում է, թե էն երաժիշտներին, երգիչներին, որ արժանի է իրանց թիրախային լսարանի, հենց արտերկրից էլ պետք է բերել, օրինակ, չգիտեմ, Գազմանով, «Լասկըվի մայ», Ագուտին բան, էլի։ Այսինքն, ռուսական երաժշտության «պապսայի» թագավորներին պետք է կանչեն, և իրենց թիրախային խմբի հետ շատ ուղիղ կապ ունի»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment