25 Մայիսի 2026, 19:21
Այսօր կալանավորված են այն մարդիկ, որոնց կենսագրության հիման վրա կարելի է դաստիարակել սերունդներ: Այս իշխանությանը հերոսներ և հայրենասերներ պետք չեն։ Այսօր Սիսիան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող մեր հայրենակիցներին:
Խոսելով անվտանգության մասին՝ նա ընդգծել է, որ ամենակարևորը հայրենասիրությունն է:
«Չենք կարող ունենալ մարտունակ բանակ, եթե քաղաքացին հայրենասեր չէ: Ինչքան էլ զենք ու զինամթերք լինի, զինվորը պետք է լինի հայրենասեր, համոզված լինի, թե ինչի համար է կռվում և ծառայում: Այս մարդկանց հայրենասեր քաղաքացիներ պետք չեն, քանի որ նրանք պահանջատեր են իշխանություններից և թույլ չեն տալու թշնամու կարգադրանքով փոխել Սահմանադրությունը, զիջել տարածքներ: Այն ինչ անում են, հենց սրան է ուղղված»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: