Պետքարտուղարի այցը հիմնականում կապված է TRIPP-ի հետ. քաղաքագետ

Պետքարտուղարի այցը հիմնականում կապված է TRIPP-ի հետ. քաղաքագետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղն այցելելու է Հայաստան։ Մինչ այդ, հիշեցնենք, այս տարվա փետրվարին Երևանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա ամենաբարձր պաշտոնյան էր, ով երբևէ այցելել է Հայաստան։

Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ Ռուբիոյի այցը հիմնականում պայմանավորված է TRIPP-ով։ «Դրա հետ կապված կարևոր փաստաթուղթ կստորագրվի», – նշեց նա՝ հավելելով, որ վերջն շրջանում ամերիկացի պաշտոնյաներ և պատվիրակություններ են անընդհատ գալիս Հայաստան՝ տարբեր հարցեր քննարկելու, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են։ Սակայն, ըստ քաղաքագետի, վաղը կստորագրվի մի փաստաթուղթ, որի մասին օրեր առաջ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Այս կերպ TRIPP նախագիծը կմտնի իր վերջնական հունի մեջ. գործնական փուլում արդեն կսկսեն իրագործել այն», – ասաց Արմեն Վարդանյանը՝ շեշտելով, որ այս այցի ընթացքում դժվար թե անդրադարձ կատարվի տարածաշրջանային հարցերին, հատկապես՝ Իրանին։

«Որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ ինքը չի դառնալու հակաիրանական գործողությունների հարթակ, և պետք է ասել նաև, որ, հանուն արդարության, ԱՄՆ-ն էլ երբեք Հայաստանին այդպիսի ընտրության առաջ չի դրել։ Նա հասկանում է Հայաստանի զգայնությունները, և այդ թեմայով Հայաստանի առջև չոր պահանջներ չեն դրվում», — նշեց քաղաքագետը։

Ըստ Արմեն Վարդանյանի՝ այլ փաստաթղթերի ստորագրում չի ակնկալվում։ «Մենք ԱՄՆ-ի հետ նախորդ տարի ստորագրեցինք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, և դրանից ավելին չենք ակնկալում, որովհետև այդպիսի բանակցությունների մասին տեղեկություն չկա», – հավելեց նա։

Leave a Comment