Իտալիայի առաջնության եզրափակիչ՝ 38-րդ տուրում գրանցվել է անակնկալ։
«Միլանը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտություն է կրել «Կալյարիից»։ Այս պարտությունը ճակատագրական է դարձել միլանյան ակումբի համար. վաստակելով 70 միավոր՝ թիմը 3-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա միայն Եվրոպա լիգայում։
«Կալյարին» 43 միավորով առաջնությունն ավարտել է 14-րդ տեղում։