Ադրբեջանից սպառնալիքներ են հնչում՝ Քոչարյանի հայտարարություններից հետո

Ըստ ադրբեջանական «Մինվալ» լրատվական կայքի՝ Հայաստանի նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանը, ի պատասխան կառավարության մեղադրանքներին, որ ընդդիմությունը «պատերազմի կողմ» է, իր քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում  մտադիր չի չեղարկել Բաքվի հետ բանակցային գործընթացը՝ ակնհայտորեն հասկանալով, թե ինչպես կարող է նման սցենարը ավարտվել Երևանի և անձամբ իր համար։

«Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է ուղեկցվի միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությամբ և համաձայնագրի խախտման դեպքում հստակ սահմանված հետևանքներով։

Միաժամանակ, լիովին պարզ չէ, թե ինչպես կարող է Քոչարյանը հույսը դնել ՄԱԿ-ի երաշխիքների վրա, եթե նրա նախագահության օրոք Հայաստանը հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևերը, որոնք կոչ էին անում ազատագրել այդ ժամանակ օկուպացված ադրբեջանական տարածքները»,- ասվում է հրապարակման մեջ։

Leave a Comment