Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է աշխարհի 2026 թվականի առաջնության (ԱԱ-2026) հայտացուցակում Մադրիդի «Ռեալի» և ոչ մի ֆուտբոլիստ չներառելու աղմկահարույց որոշումը։
Այսօր հրապարակված վերջնական 26 հոգուց բաղկացած ցուցակում «Արքայական ակումբից» որևէ խաղացող չի ընդգրկվել, որը անակնկալ է դարձել երկրպագուների և մամուլի համար։
«Ես չեմ նայում խաղացողների ծագմանը։ Ես լոկալիզմի կողմնակից չեմ, ինչը, հավանաբար, բնորոշ է որոշ երկրպագուների։ Ինձ համար դա նշանակություն չունի:
Ես չեմ կարող որևէ մեկին խորհուրդ տալ, ես միայն խնդրում եմ ֆուտբոլիստներին զգալ այս երկրի գույները, ինչպես նրանք արդեն անում են», – ասել է դե լա Ֆուենտեն:
Սա Իսպանիայի հավաքականի պատմության մեջ եզակի դեպքերից է, երբ թիմը մեկնում է Աշխարհի առաջնության առանց «Ռեալի» ֆուտբոլիստների։ Իսպանացիներն իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 15-ին՝ Կաբո Վերդեի դեմ խաղով։
