ՊՆ-ն արգելել է մինչև մայիսի 28-ը ռազմական տեխնիկայի լուսանկարահանումն ու տեսանկարահանումը Երևանում

Մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են, հայտնում են ՊՆ-ից։

Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։ Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։

Leave a Comment