Գետի ափին հայտնաբերվել է 12-ամյա տղայի դիակ՝ սրբիչով խեղդամահ արված


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիայում Վիլեն գետի ափին, հայտնաբերվել է 12-ամյա տղայի դին՝ բռնի մահվան հետքերով։ Այս մասին հայտնում է  Past.am-ը՝ հղում անելով AIF.ru-ին։

Տեղեկությունների համաձայն՝ երեխան անհետացել էր ընկերների հետ զբոսանքից հետո։ Նրա մարմինը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է գետի հարակից տարածքում։

Քննիչների նախնական վարկածով՝ տղային կարող էին խեղդամահ անել սրբիչով։ Դեպքի բոլոր հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահների կողմից։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի անչափահասի, որոնք կարող էին առնչություն ունենալ երեխայի մահվան հետ։

Տեղի բնակիչների խոսքով՝ մահացած տղայի ընտանիքը ծանր հոգեբանական վիճակում է։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քննություն, որի շրջանակում իրավապահները փորձում են պարզել հանցագործության դրդապատճառներն ու կատարվածի իրական հանգամանքները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment