«FlyOne Armenia»-ն մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան չվերթը

«FlyOne Armenia»-ն մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան չվերթը

25 մայիսի 2026 – 15:00 AMT

PanARMENIAN.Net – «FlyOne Armenia» ավիաընկերությունը մայիսի 25-ին մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան երթուղով չվերթների իրականացումը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն:

Երևան–Բաթումի–Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։

«Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment