Վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը. Պեսկով

Վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը. Պեսկով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական ինտեգրման ճանապարհի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի ժողովուրդը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչպես այն ժամանակ պարզաբանեց Փաշինյանը, ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերջնական որոշում կայացնել (տնտեսական ինտեգրման ճանապարհի մասին), և դա կարվի հանրաքվեով։ Այլ կերպ ասած՝ հայ ժողովուրդն է իր խոսքն ասելու»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն այս կամ այն կերպ կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարների հանդիպմանը։

«Եթե չեմ սխալվում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի նկատառումներով չի մասնակցի: Բայց միևնույն ժամանակ մենք հույս ունենք, որ այսպես թե այնպես հայկական կողմը, այնուամենայնիվ, կմասնակցի այդ շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- ասել է Պեսկովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment