Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Միջազգային


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, այդ մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի շրջանակում մայիսի 26-ին նախատեսվում է Բայրամովի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստում՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանություն և ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով, ինչպես նաև հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


Leave a Comment