Կանգ առեք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը. Ռոբերտ Քոչարյան

Վայոց Ձորի Վայք քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը խոսել է արտաքին քաղաքականության մասին և ներկայացրել, թե ինչ պետք է հետապնդի յուրաքանչյուր երկիր արտաքին քաղաքականությունում։

«Այն առաջին հերթին պետք է սպասարկի այդ պետության շահերը՝ անվտանգային և տնտեսական։ Ուրիշ նպատակ արտաքին քաղաքականությունը չունի։ Պետք է գնահատվի ռիսկերը, և հասկանալ ու առաջ մղել հետևյալը՝ եթե կան ռիսկեր, ապա ինչպես ես դրանք չեզոքացնում։ Իսկ անվտանգությունը ամրացնելու համար, բարեկամներ ես ձեռք բերում։ Սա արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը»,- նշել է 2-րդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ՌԴ-ն միակ երկիրն է, որ կարող է հակակշռել Թուրքիայի ազդեցությունը այս տարածաշրջանում։

«Բայց այս իշխանությունը ամեն ինչ անում է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Բայց ՌԴ-ն ոչ միայն անվտանգային առումով հավասարկշռող ուժ է, այլ նաև տնտեսական առումով մեր հիմնական գործընկերն է։ Հիմա ՌԴ-ն ասում է խելքներդ հավաքեք, մի արեք նման բան։ Ու նույնն էլ ես եմ ասում՝ կանգ առեք, գինը դուք չեք տալու, գինը տալու է հայ ժողովուրդը»,- ընդգծել է նախագահը։

Leave a Comment