Flyone-ը գործարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով չվերթերը – armeniatoday.am

Flyone Armenia ավիաընկերությունը մայիսի 25-ից գործարկել է Երևան-Բաթում-Երևան երթուղով չվերթերը, տեղեկացրել է «Զվարթնոց միջազագային օդանավակայան»-ը։

Նշվել է, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ: Ավիատոմսերի հնարավոր է ձեռքբերել flyone.am կայքից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով, նույն ավիաընկերությունն ապրիլի 20-ից գործարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը։

Leave a Comment