Ռուսական կողմը ակնկալում է, որ Հայաստանը այս կամ այն ձևով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության առաջնորդների հանդիպմանը Աստանայում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ակնկալում ենք, որ այս կամ այն կերպ հայկական կողմը, այնուամենայնիվ, կմասնակցի այս շատ կարևոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին», — ասել է Պեսկովը։
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը և Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը կանցկացվեն Աստանայում մայիսի 28–29-ին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնի Աստանա՝ ընտրարշավի պատճառով։ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։