Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանում ընթացող պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղության բանակցությունները «շարժվում են ճիշտ ուղղությամբ»։ Այս մասին նա հայտնել է Պեկինում՝ Չինաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետ Շարիֆը և Պակիստանի գլխավոր բանակցող, բանակի հրամանատար Ասիմ Մունիրը պաշտոնական այցով գտնվում են Չինաստանում՝ Իրանի շուրջ սպասվող խաղաղության համաձայնագրի կնքման նոր հույսերի ֆոնին։
«Աշխարհն այժմ անցնում է բեկումնային պատմական փուլով։ Գործընթացները շարժվում են ճիշտ հունով, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Չինաստանին՝ խաղաղության խթանմանն ուղղված իր աջակցության համար»,- նշել է Պակիստանի կառավարության ղեկավարը։
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի հարցով ընթացող դիվանագիտական գործընթացներում Պակիստանն ու Չինաստանն ունեն առանցքային միջնորդական դերակատարում։
