Լիբանանը պաշտպանում է իր ինքնիշխանության իրավունքը Իսրայելի հետ բանակցություններում. Աուն

Լիբանանի իշխանությունների՝ Իսրայելի հետ բանակցելու որոշումը ո՛չ զիջում է, ո՛չ էլ կապիտուլյացիա, այլ ուղղված է պետության՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու բացառիկ իրավունքի պահպանմանը, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը 2000 թվականին իսրայելական բանակի դուրսբերումից հետո Հարավային Լիբանանի ազատագրման տարեդարձի առթիվ։

«Իսրայելի լիակատար նահանջի ուղին մնում է անսասան ազգային պահանջ, որից ոչ ոք չի հրաժարվի։ Լիբանանյան պետությունը աշխատում է դրան հասնելու համար բանակցային մոտեցման միջոցով, որը չի լինի ո՛չ զիջում, ո՛չ էլ կապիտուլյացիա, այլ Լիբանանի բացառիկ իրավունքի վերահաստատում՝ պաշտպանելու իր հողը և ինքնիշխանությունը», –  մեջբերել է Աունի մամուլի գրասենյակը նրա խոսքերը։

Leave a Comment