Փաշինյանը ՀՀ-ի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ «սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»․ Մեդվեդև



Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է կառուցողական տրամադրված ղեկավարություն Երևանում: Ուղու ընտրությունը Հայաստանի ժողովրդինն է․ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը РИА Новости-ի հետ զրույցում։


Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը կվնասի ամբողջ հայ ազգին և երկրի տնտեսությանը։


«Մենք պատրաստ ենք շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և իրավահավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական տրամադրված ղեկավարություն, որը պատրաստ է բարեկամանալ Ռուսաստանի հետ», – նշել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի վտանգավոր ուղու հետևանքով Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը։

«Ինչպես երևում է, նա մեզ համարում է հիմարներ։ Միևնույն ժամանակ՝ նա մեծ սխալ է թույլ տվել իր հաշվարկներում և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար», – նշել է Մեդվեդևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment