Իրանը և Միացյալ Նահանգները 60-օրյա ժամկետ կսահմանեն միջուկային հարցերը քննարկելու համար, երբ նրանք համաձայնվեն դադարեցնել պատերազմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երբ համաձայնագրի (պատերազմի ավարտի վերաբերյալ – խմբ.) վրա աշխատանքներն ավարտվեն, 60 օրվա ընթացքում կողմերը կքննարկեն համաձայանգրի մի շարք մանրամասներ, որոնք պահանջում են քննարկում, ինչպես նաև մի շարք այլ թեմաներ։ Քննարկվող թեմաներից մեկը միջուկային զենքի հետ կապված հարցերն են», -ասել է նա ճեպազրույցի ժամանակ։