
Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ՝ որպես Միացյալ Նահանգների հետ հնարավոր նախնական համաձայնագրի մաս. սա կլինի բանակցությունների առանձին թեմա, հաղորդում է ISNA-ն՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան դիվանագետի։
The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս չի կնքվել, նախատեսում է, որ Թեհրանը կհրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից։
«Միացյալ Նահանգների հետ նախնական համաձայնագրի նախագծում միջուկային հարցերի և բարձր հարստացված ուրանի վերաբերյալ որևէ պարտավորություն մյուս կողմին չի տրվել», -անանուն իրանցի դիվանագետի խոսքերը մեջբերել է ISNA-ն։