Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ • Tribune.am

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք։

Մայիսի 26-ին այցի շրջանակներում  Բայրամովը նախատեսված է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում՝ «ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների պահպանումը և միջազգային համակարգի ամրապնդումը՝ ՄԱԿ-ի կենտրոնական դերի հիման վրա» թեմայով, ինչպես նաև հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Leave a Comment