Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի կարողանա մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ վիզայի հետ կապված խնդիրների պատճառով, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ այցը չի կայանա, քանի որ մենք խնդիր ենք ունեցել ամերիկյան վիզայի հետ։ Հանդիպումը, կարծում եմ, կկայանա վաղը և մյուս օրը, ուստի այցը չի կայանա», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։