ԲԴԽ-ն մերժեց Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհրդը այսօր հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։ Iravaban.net-ի փոխանցմամբ ԲԴԽ-ն որոշեց մերժել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանը, Մերի Համբարձումյանը, Կարեն Թումանյանը, Աշոտ Հայրապետյանը դեմ են արտահայտվել որոշմանը և ունեն հատուկ կարծիք:

Leave a Comment