
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է, որ Երևանը կառուցողական տրամադրված ղեկավարություն ունենա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք պատրաստ ենք հետագայում ևս զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց դրա համար մեր դաշնակիցը պետք է կառուցողականորեն տրամադրված ղեկավարություն ունենա, որը ցանկանում է բարեկամանալ Ռուսաստանի հետ»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Ուղու ընտրությունը Հայաստանի ժողովրդի ձեռքում է»,- ավելացրել է նա։