Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի 29 մասնակիցները։ Լիգայի փուլում ամենաշատ ներկայացուցիչներ կունենան Անգլիան և Իսպանիան՝ 5-ական ակումբով։

  • Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ»։
  • Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ», «Վիլյառեալ», «Ատլետիկո», «Բետիս»։
  • Իտալիա. «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո»։
  • Գերմանիա. «Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա», «Լայպցիգ», «Շտուտգարտ»։
  • Ֆրանսիա. ՊՍԺ, «Լանս», «Լիլ»։
  • Նիդերլանդներ. ՊՍՎ, «Ֆեյենորդ»։
  • Պորտուգալիա. «Պորտու», «Սպորտինգ»։
  • Բելգիա. «Բրյուգե»։
  • Չեխիա. «Սլավիա»։
  • Թուրքիա. «Գալաթասարայ»։
  • Ուկրաինա. «Շախտյոր»։

Ընդհանուր առմամբ՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ ՉԼ-ի մնացած 7 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման փուլերում, որոնք կանցկացվեն ամռանը։ Մրցաշարի հիմնական փուլը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին և կեզրափակվի 2027-ի հունվարի 27-ին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 30-ին՝ ՊՍԺ – «Արսենալ» եզրափակիչ դիմակայությունում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։

Leave a Comment