ԱՄՆ-Իրան գործարքը տեղի չի ունենա առանց իրանական որոշ ակտիվների սառեցման վերացման

ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Թեհրանը միջնորդների միջոցով փոխանցել է, որ երկու երկրների միջև համաձայնության չի հասնի առանց Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի նախնական ազատման, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը հստակեցրել է, որ որևէ համաձայնության չի հասնի առանց իր սառեցված ակտիվների որոշակի մասի նախնական ազատման և հետագայում բոլոր սառեցված ակտիվների ազատումը երաշխավորելու հստակ մեխանիզմի։

Աղբյուրը նշել է, որ այս հարցը ներկայացվել է պակիստանցի միջնորդին և բանակցություններին մասնակցող մի շարք տարածաշրջանային երկրների։

Աղբյուրը ընդգծել է, որ ամերիկացիները ներկայումս շարունակում են խոչընդոտել համաձայնագրի որոշակի կետերի իրականացմանը, այդ թվում՝ Իրանի սառեցված ակտիվների ազատմանը։

Ավելի վաղը Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։

Մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ հետաձգելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը:

Leave a Comment