ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment