Ավարտվում է ​​դարաշրջանը, երբ ահաբեկչական խումբը պատանդ էր պահում մի ամբողջ ազգի. Ռուբիո

Ավարտվում է ​​դարաշրջանը, երբ ահաբեկչական խումբը պատանդ էր պահում մի ամբողջ ազգի. Ռուբիո

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է «Հեզբոլլահ» խմբավորման՝ Լիբանանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու անպատասխանատու կոչերը։ Այս մասին ասված է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ։

Ըստ Վաշինգտոնի՝ «Հեզբոլլահը» հրաժարվել է կատարել հրադադարի վերաբերյալ Լիբանանի օրինական կառավարության պահանջները։

«Մինչ Լիբանանի կառավարությունն աշխատում է երկրի վերականգնման, միջազգային օգնության ներգրավման և կայուն ապագայի ուղղությամբ, «Հեզբոլլահը» փորձում է երկիրը նորից տանել դեպի քաոս ու ավերածություններ»,- նշված է պետդեպի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ն վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Լիբանանի օրինական իշխանություններին՝ ընդգծելով, որ թույլ չի տրվի ահաբեկչական խմբավորմանը «պատանդ պահել ողջ ազգը» և տապալել պետականությունը։

Պետքարտոուղար Ռուբիոն էլ իր X-ի էջում գրել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը, որը ձգտում է վերականգնել իր իշխանությունը և կառուցել ավելի լավ ապագա իր ժողովրդի համար: 

««Հըզբոլլահի» սպառնալիքները չեն հաջողվի: Ավարտին է մոտենում այն ​​դարաշրջանը, երբ ահաբեկչական խումբը պատանդ էր պահում մի ամբողջ ազգի»,- գրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment