Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտնել է, որ կարող է հրաժարական տալ՝ նախագահական լիազորությունների ժամկետն ավարտից առաջ։
Սերբիայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Չինաստան կատարած այցի ժամանակ։
«Հնարավոր է՝ ես շուտով հրաժարական տամ»,- նախագահի խոսքերն է փոխանցում N1 հեռուստաալիքը։
Վուչիչը Սերբիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2017 թվականին։ 2022 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2027 թվականին։
