Ռուբիոն Հորմուզի հարցը համարել է Իրանի հետ բանակցությունների առաջնահերթություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, եթե Թեհրանը վերաբացի Հորմուզի նեղուցը։

«Նեղուցները պետք է անհապաղ բացվեն, որից հետո մենք համաձայնեցված պարամետրերով շատ լուրջ բանակցություններ կսկսենք հարստացման, բարձր հարստացված ուրանի և միջուկային զենք երբեք չունենալու իրենց պարտավորության վերաբերյալ», – ասել է Ռուբիոն «Նյու Յորք Թայմս»-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները կառուցողականորեն են ընթանում՝ նշելով, որ ինքը հանձնարարել է բանակցողներին չշտապել համաձայնության հասնելու հարցում, քանի որ ժամանակը Վաշինգտոնի օգտին է։

Leave a Comment