«Ինտեր»-ը որոշել է ամռանը բաժանվել երեք կիսապաշտպանից

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի երեք կիսապաշտպանի։ Այս մասին հայտնում է իտալական Corriere dello Sport պարբերականը, փոխանցում է armsport.am-ը:

​Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական գրանդի շարքերը կլքեն Լուիս Էնրիկեն, Ալեքսանդր Ստանկովիչը և Դավիդե Ֆրատեզին։ Այս եռյակի տրանսֆերների վաճառքից «ներաձուրիները» ծրագրում են վաստակել ընդհանուր առմամբ մոտ 90 միլիոն եվրո։

​Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» հռչակվել է Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն։ Բացի այդ, միլանյան թիմը նվաճել է նաև երկրի գավաթը՝ մրցաշարի եզրափակիչում 2-0 հաշվով վստահ առավելության հասնելով Հռոմի «Լացիոյի» նկատմամբ։

Leave a Comment