Իսրայելը և Միացյալ Նահանգները լիովին համաձայնության են եկել իրանական միջուկային սպառնալիքի վերացման հետ կապված հարցերի շուրջ, այդ թվում՝ միջուկային օբյեկտների ապամոնտաժման և հարստացված ուրանի դուրսբերման անհրաժեշտության հարցում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Նախագահ Թրամփը և ես համաձայնության եկանք, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային վտանգը։ Սա նշանակում է Իրանի ուրանի հարստացման օբյեկտների ապամոնտաժում և հարստացված միջուկային նյութերի դուրսբերում Իրանի տարածքից», – X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն: