Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միածնաէջ Մայր Տաճարում, Հոգեգալստյան տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճանի են արժանացել չորս հոգևորական՝

Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ
Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը՝ Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն

Սրբազան արարողության առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ինչպես նաև բազմաթիվ ուխտավորներ։

Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց նորընծա եպիսկոպոսների ճակատներն ու աջ ձեռքերը, որից հետո նրանց հանձնվեցին եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշները՝ գավազանն ու մատանին։

Leave a Comment