Մակրոնը զանգահարել է Լուկաշենկոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Բելառուսի և Ֆրանսիայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Մինսկի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերաբերյալ, հաղորդում է Belta-ն։

«Պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային հարցեր և Բելառուսի հարաբերությունները ԵՄ-ի և մասնավորապես Ֆրանսիայի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ։

Leave a Comment