
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, կիրակի՝ մայիսի 24-ին, հայտնել է բելառուսական պետական լրատվական БелТА գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը։
Գործակալության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Քաղաքական գործիչները «քննարկել են տարածաշրջանային հարցեր և Բելառուսի հարաբերությունները ԵՄ-ի և Ֆրանսիայի հետ», — ասվում է հաղորդագրոթյան մեջ։
Լուկաշենկոյի և Մակրոնի միջև վերջին զրույցը տեղի էր ունեցել 2022 թվականի փետրվարի 26-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու օր անց։ Զրույցը տևել էր մեկ ժամից մի փոքր ավելի։ Հիմնական թեմաներն էին Ուկրաինայում պատերազմը և Մոսկվայի ու Կիևի միջև Մինսկում բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը։
Զրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածից հետո։
Մայիսի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտնել էր, որ խոսել է Էմանուել Մակրոնի հետ։