Մայիսի 25-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել գործ, որով Վ․Ղ․-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելուն օժանդակելու մեջ՝ մանկապարտեզի հիմնանորոգման պետական ծրագրի շրջանակում։ Գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգ։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպտիմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «X» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը, կնոջ` նույն ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Թ.Մ.-ի հետ համատեղ, նախնական համաձայնությամբ, խոչընդուրները վերացնելու եղանակով «X» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Դ.-ի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև դրդել է կնոջը` «X» ՍՊ ընկերության տնօրեն Թ.Մ.-ին, «X» ՍՊ ընկերության տնօրեն Հ. Դ.-ին և «X» ՍՊ ընկերության տնօրեն Վ.Ի.-ին` կատարել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող և իրավունք վերապահող փաստաթղթի կերծիքներ:
Այսպես.
2022 թվականի դեկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի` ի դեմս համայնքի ղեկավար Վ.Խ.-ի և «X» ՍՊ ընկերության` ի դեմս ընկերության տնօրեն Թ.Մ.-ի, միջև կնքվել է Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N X պայմանագիրը, որի առարկան է հանդիսացել պայմանագրով սահմանված կարգով, նախատեսված ծավալներով, ձևով և ժամկետներում սահմանված ծավալաթերթնախահաշվով նախատեսված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թիվ X մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների կատարումը:
2022 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված հիշյալ պայմանագրով իրականացվելիք շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 287.100.000 ՀՀ դրամ ներառյալ 47.800.000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկը:
Կապալային աշխատանքների կատարման X հիշյալ պայմանագրով կապալառուն` ի դեմս «X» ՍՊ ընկերության, ի թիվս այլնի, պարտավորվել է աշխատանքների 100 տոկոսը կատարել անձամբ, պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում, իր ուժերով, գործիքներով, մեխանիզմներով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ու պատշաճ որակով’ նախագծին և ծավալաթերթին համապատասխան:
Կիրառված խափանման միջոցը, գործի հետագա ընթացքը
Վ․Ղ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում: Գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։
Վ․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/։