Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ հունիսի 5-ին: Այս մասին հայտնում է «Al Hadath» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնագիրն իրենից ներկայացնում է փոխըմբռնման հուշագիր, որի ստորագրմանը կհաջորդեն «վերջնական հարցերի շուրջ բանակցությունները»։ Իրանի և ԱՄՆ-ի միջև պոտենցիալ նախնական համաձայնագիրը կկոչվի «Իսլամաբադի հռչակագիր», պարզաբանում են աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ Պակիստանը, որը բանակցային գործընթացում գլխավոր միջնորդն է, կարող է հայտարարել հուշագրի մասին առանց հիմնական կողմերի ներկայության։
Վաշինգտոնն ու Թեհրանը կգործուղեն իրենց պատվիրակությունների ղեկավարներին այն ժամանակ, «երբ սկսվեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները»։
