Iravaban.net–ը ներկայացնում է, թե ովքեր ունեն հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք և ինչ աշխատանքային ստաժ է պահանջվում դրա նշանակման համար։
Ովքե՞ր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.
| Տարիքային խումբը | Աշխատանքային ստաժը`օրացուցային տարիներով |
| մինչև 23 | 2 տարի |
| 23-ից մինչև 26 | 3 տարի |
| 26-ից մինչև 29 | 4 տարի |
| 29-ից մինչև 32 | 5 տարի |
| 32-ից մինչև 35 | 6 տարի |
| 35-ից մինչև 38 | 7 տարի |
| 38-ից մինչև 41 | 8 տարի |
| 41-ից մինչև 44 | 9 տարի |
| 44-ից բարձր | 10 տարի |