Մի քանի ժամում աշխարհը մի քանի լավ լուր կլսի. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի և առաջիկա ժամերին Հորմուզի նեղուցի վերաբերյալ «լավ լուրերի» հնարավորության մասին։

«Մենք նախընտրում ենք հարցը (Իրանի միջուկային ծրագրի – խմբ.) լուծել դիվանագիտական ​​միջոցներով… Կարծում եմ, որ մենք որոշակի առաջընթացի ենք հասել… Հավանականություն կա, որ առաջիկա մի քանի ժամում աշխարհը մի քանի լավ լուր կլսի, առնվազն նեղուցների և այն գործընթացի վերաբերյալ, որն ի վերջո մեզ կհասցնի այնտեղ, ուր ցանկանում է (ԱՄՆ) նախագահը (Դոնալդ Թրամփը – խմբ.)»,- ասել է Ռուբիոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որի հեռարձակումն իրականացվել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի Իքս (նախկինում՝ Թվիթեր) սոցիալական ցանցի էջում։

Leave a Comment