Հաջորդող 5 տարիներին մեզ համար այն լինելու է առաջնահերթություն. Փաշինյան

Հայաստանի կառավարության առաջիկա հինգ տարիների առանցքային խնդիրներից է դառնալու ոռոգման ու խմելու ջրի հարցը։ Այս մասին Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայրում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր էլ հսկայական աշխատանք ենք արել խմելու ջրի ոլորտում, հանրապետությունում հարյուրավոր կիլոմետրեր ջրագծեր ենք կառուցել, բայց այսօր ջրի խնդիրը դեռևս հանրապետությունում չեմ կարող ասել, որ լուծված է: Այնուամենայնիվ, հաջորդող 5 տարիներին մեզ համար այն լինելու է առաջնահերթություն»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով Սառնաղբյուր բնակավայրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղի մանկապարտեզի վերակառուցման գործընթացը կեզրափակվի երկու ամսից, իսկ դպրոցի վերակառուցման ծրագիրն ընթացքի մեջ է։

Leave a Comment