ԱռաջիկայումSOAD-ի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները. նախարար

ԱռաջիկայումSOAD-ի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել Հայաստանում SOAD-ի համերգի վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին.

«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։

Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment