
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։
«Համաձայնագիրը մեծամասամբ բանակցվել է, որը ենթակա է վերջնական հաստատման Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների կողմից», – սոցցանցում գրել է Թրամփը՝ հավելելով նաև, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի վերաբացումը։
«Գործարքի վերջնական ասպեկտներն ու մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ համատեղ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի առաջնորդների և այլ պաշտոնյաների հետ։
Նա տեղեկացրել է նաև, որ առանձին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Թրամփի խոսքով՝ խոսակցությունը «շատ լավ» է ընթացել։