Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 24-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 19-21 աստիճան, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 12-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 17-19 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 15-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 16-19, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 18-22 աստիճան, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 20-23 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 11-14 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 19-23։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։

Արցախում մայիսի 24-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 19 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 15 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment