Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում իր հյուպատոսի մահվան մասին – armeniatoday.am

Թավրիզում Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Իմրանովը զոհվել է Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։

Ըստ նախարարության՝ դիվանագետը մահացել է Ջուլֆա-Թավրիզ մայրուղու վրա՝ Մարանդ գյուղի մոտ, «ծառայության ընթացքում» տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Leave a Comment