Նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք, որով արգելվելու է ՀՀ-ում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերում․ Վարդևանյան

Մեր Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Այն, որ քաղաքական հետապնդումների, ապօրինությունների, այս խայտառակությունների էջը թողնելու ենք անցյալում՝ վստահ եղեք, որովհետև փոփոխությունները գալիս են։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Շատերն ունեն ներքին տագնապի զգացում։ Դա պայմանավորված է նրանով, քանի որ տեսնում ենք, թե ինչ ռիսկեր կան մեր ինքնիշխանության, պետականության նկատմամբ հարևան երկիր կոչվողից։ Կարող ենք տեսնել նույնիսկ այն իրականությունը, որ Հայաստանում հողեր, անշարժ գույք ձեռք բերելու խնդիր գա ռամիլսաֆարովներից։ Մենք նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի արգելվելու է Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերումը։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ դրանք չգան»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Leave a Comment