Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված գործով դատարանը որոշում է կայացրել

««Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ դատարանը կիրառել է կալանավորում՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ Iravaban.net-ին։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԿԸՀ-ից համաձայնություն ստանալուց հետո դատախազությունը նրա նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հատկանիշներով»։

Leave a Comment