CBS. Թրամփը մայիսի 23-ին Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ կքննարկի Իրանի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մայիսի 23-ին հանդիպում անցկացնել Պարսից ծոցի պետությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Խորհրդակցությունները կանցկացվեն տեսակոնֆերանսի միջոցով։

Ավելի վաղ Axios-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնության գալու կամ ռազմական գործողությունները վերսկսելու հավանականությունը 50-50 է։ Նա հավելել է, որ մտադիր է մայիսի 23-ին հանդիպում անցկացնել իր բանակցային թիմի հետ և մայիսի 24-ին որոշում կայացնել Իրանի հետ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության վերաբերյալ։ CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է, սակայն չի բացահայտել, թե արդյոք հաստատել է այն։

Leave a Comment