ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը

«Ջերմուկ» հանքային ջրի շուրջ 37 միլիոն  շիշ վաճառքն արգելվել է ՌԴ-ում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով։

Նշվում է, որ արգելափակումը կապված է «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ:»

Վերահսկող մարմինը արգելքի պատճառ է նշել արտադրողի կողմից արտադրանքի պարտադիր պահանջների խախտումները: 

Leave a Comment